AM | RU
USD
EUR
RUB

«Գոլդեն փելիս»-ը գնած Նարեկ Նալբանդյանը վերածվում է նորօրյա օլիգարխի. ով է նրա թիկունքում. «Ժողովուրդ»

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, Times․am: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հասարակությանը «Գոլդեն փելիս» գերթանկարժեք հյուրանոցի գնումով հայտնի դարձած Նարեկ Նալբանդյանը նոր՝ ոչ պակաս աչքի ընկնող անշարժ գույք է ձեռք բերել։ Նա գնել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ազատության պողոտայում գտնվող (Մոնումենտի բարձունքում) շքեղ առանձատունը։ Այն ճարտարապետությամբ նմանեցված էր ՀՀ Ազգային ժողովի շենքին: Գործարքն արվել է այս տարվա մարտի 1-ին։ Նալբանդյանի ընտանիքն առանձնատան համար վճարել է 48 մլն դրամ, մնացած մասը՝ 2․452 մլրդ դրամը, Նալբանդյանը մինչև օգոստոս կվճարի։

Հիշեցնենք, որ ոչ միայն Աբրահամյանին պատկանող շքեղ առանձնատունը, այլև ծաղկաձորյան հայտնի հյուրանոցն էր Նալբանդյանը «փակովի» տարբերակով ձեռք բերել՝ իշխանությունների հետ գործարքի գալով տարեկան 1 մլրդ դրամ վճարել «Գոլդեն փելիս»-ի համար։ Նշեք, որ այսպիսի «փակովի» տարբերակով ՀՀ գրեթե ամեն քաղաքացի կարող էր հյուրանոցը ձեռք բերել, քանի որ այն ճիշտ աշխատացնելուց հետո դժվար թե համապատասխան եկամուտը չապահովվեր։

Ո՞վ է հանրությանն անհայտ այս մեծահարուստ գործարարը, որ բացի ցեմենտի, համակցված կերերի, շինանայութի ու էլի մի քանի ապրաքների ներկրմամբ զբաղվելը, նաև «Շիրակ» թռչնաֆաբրիկան է փաստացի տնօրինում։ Մարդ, ում անունը վերջին 2-3 տարում է սկսել շոշափվել:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ Նարեկ Նալբանղյանը նախկին ոստիկան է, նախկին քննիչ, որ բանեցնելով երբեմնի մասնագիտական հմտությունները՝ շուկայի մյուս խաղացողներին կարողանում է խեղճացնել։ Հավկիթ արտադրող ընկերություններն, օրինակ, ձվի շուկայում նկատվող գնանկումը, որ հետագայում արհեստական գնաճի ու մոնոպոլ դիրքերի ամրապնդմանն է բերելու, հենց նրա հետ են կապում։ Այդ գործելաոճի հետևանքով փակվեց «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան: Մեր տեղեկություններով՝ Նալբանդյանը հեղափոխական, կոռուպցիան մերժող իշխանության կոնկրետ շրջանակների հետ է մտերմություն անում, նրանց միջոցով էլ կարողանում է իր հարցերը լուծել ու գնալով նորօրյա «օլիգարխի» է վերածվում։

«Ժողովուրդ» օրաթերթը քանիցս փորձել է կապ հաստատել ու զրուցել Նալբանդյանի հետ, սակայն նա որևէ կերպ կապի դուրս չի գալիս։ Եթե Նալբանդյանը պատրաստակամ լինի ու ցանկանա պատասխանել մեր հարցերին, ապա «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է նաև իր տեսակետը լսել։ Նա, սակայն, ընտրել է հին օլիգարխիկ կարգավիճակը, որի կապերի մասին առաջիկայում նոր բացահայտում կանենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս
Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Ով էս պայքարից զադնի դնի՝ Նիկոլ ա, ով շարժումը պառակտի՝ Նիկոլ ա. Իշխան Սաղաթելյան Մեր գլխին նոր պատերազմ է կախված․ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրեն ընտրողներին․ Աբրահամյան Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան Այս անգամ էլ բռնապետիկը նրա «վզին դրել է» հրաժարական ներկայացնել ՈւՂԻՂ․ Ընդդիմությունը հանրահավաք ու երթ է անցկացնում Երևանի կենտրոնում Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է «Ինտեր» Իշխանությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ իրենք մտահոգված են բացառապես պաշտոններով Հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից. Իշխան Սաղաթելյան ՔՊ-ն պաշտոնանկ արեց Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին շեն և Մեծ շեն բնակավայրեր․ Արցախի ՄԻՊ Մասիսում 38-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է Անձնագրայինում հերթերը կամաց-կամաց հասնում են հանրահավաքների մասնակիցների թվին. «Իրավունք» Արմեն Գրիգորյանը կռիվ է գցել ՔՊ-ի «տանը». «Հրապարակ» Առավոտյան 10:30-ին հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ․ Հովհաննես Հարությունյան ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը. «Ժողովուրդ» Երևանի և 3 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի մի շարք տարածքներում գազ չի լինի Փաշինյանը գինովցել է և Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում . «Հրապարակ» «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել. «Հրապարակ» Թշնամին մինչև 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիևին. Մովսես Հակոբյան «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan