Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են

Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, Times․am: Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ, փոխանցում է Արցախի Տեղեկատվական շտաբը։

«Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։ Կրկին հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա»,- հաղորդել են շտաբից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում