Թուրքիան Ռուսաստանի համար ստեղծում է «Հայկական ճակատ». Wargonzo

Թուրքիան Ռուսաստանի համար ստեղծում է «Հայկական ճակատ». Wargonzo

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, Times․am: Տագնապալի լուրեր են այս պահին ստացվում Հայաստանից և Արցախից։ Այս մասին գրում է wargonzo տելեգրամյան ալիքը։

Wargonzo-ի աղբյուրները հայտնում են, որ Արցախի բանակում հայտարարված է համար առաջին տագնապ, իսկ կամավորները զանգվածաբար ժամանում են Խրամորթ գյուղ։

Այն ժամանակ, երբ Ռուսաստանի ուշադրությունն ու հիմնական ուժերը կենտրոնացած են Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողությունների վրա, Ադրբեջանը, թուրքական ավանդույթի համաձայն, պատրաստվում է թիկունքից հարվածել։

Շփման գծում ադրբեջանցիները կուտակել են ռազմական տեխնիկա և կրակում են հայկական գյուղերի վրա։ Գնդակոծվող բնակավայրերից ռուս խաղաղապահների կողմից իրականացվել է բնակչության մասնակի տարհանում և ավելացվել են լրացուցիչ ուղեկալներ։

Բանակցություններից հետո կողմերը որոշել են հետ քաշվել, բայց հենց ռուս խաղաղապահները կատարել են պայմանավորվածությունը, ադրբեջանական զինվորականները առաջ են շարժվել և Ասկերանի շրջանում գրավել ռազմավարական բարձունք։

Պրովոկացիան հաջորդում է պրովոկացիային։ Օգտվելով նրանից, որ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնում է գազատարը, ադրբեջանցիները պարբերաբար անջատում են գազը։ Հայկական գյուղերում մարդիկ տաքանում են փայտով, իսկ քաղաքներում՝ էլեկտրաէներգիայով, որը հանգեցնում է ծանրաբեռնվածության և հոսանքի անջատման։

Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցներով ընթանում է ռուսական խաղաղապահ զորախմբի վարկաբեկման կամպանիա՝ ի դեմս գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի։

Wargonzo-ի տվյալներով, վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքու են ժամանում բեռնատար ինքնաթիռներ, բեռնված զենքով։ Ադրբեջանական բանակը պատրաստվում է Նախիջևանի կողմից ներխուժել Սյունիքի և Արարատի մարզեր։

Հաշվի առնելով էսկալացիան, հայկական զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստվածության

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում