Գևորգ Ղարիբյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել

Գևորգ Ղարիբյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, Times․am: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանը նվաճեց բրոնզե մեդալ:

60 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը մրցեց Հունգարիան ներկայացնող Էրիկ Տորբայի հետ և 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում