ՀՀ ԶՈւ-ն չի գնդակոծել ադրբեջանական մարտական դիրքերը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԶՈւ-ն չի գնդակոծել ադրբեջանական մարտական դիրքերը․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, Times․am: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 30-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ», – նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում