Մայակ թաղամասի շենքերից մեկի մոտ «Lada 21099» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Մայակ թաղամասի շենքերից մեկի մոտ «Lada 21099» մակնիշի ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, Times․am: Հունիսի 3-ին՝ ժամը 00:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 8/7 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։16-ին, մարվել՝ 00։28-ին։ Այրվել են «Lada 21099» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ․ Զ․) շարժիչի և սրահի հատվածները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում