Ահաբեկչական խմբավորումները երկու հրթիռ են արձակել Սիրիայի հայաշատ Քեսաբ ավանի վրա

Ահաբեկչական խմբավորումները երկու հրթիռ են արձակել Սիրիայի հայաշատ Քեսաբ ավանի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, Times․am: Ահաբեկչական խմբավորումները Սիրիայի Լաթաքիա նահամգի հայաշատ Քեսաբ ավանից հյուսիս գտնվող գյուղերից երկու հրթիռ են արձակել Քեսաբի վրա, ինչ հետևանքով արձանագրվել են աննկատ վնասներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սիրիայայերի «Գանձասար» պարբերականի «Ֆեյսբուք»-ի էջը նաև տեղեկացնում է, որ, ըստ պարբերականի թղթակցի՝ այդ ժամանկ Քեսաբի հրապարակի կենտրոնում տեղի ունեցել մի պետական միջոցառում։

 Նշվում է, որ երկու հրթիռներն ընկել են մի լեռան վրա՝ նկատելի վնաս չպատճառելով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում