Ջհանգիրյանի կողմից փորձ է արվում իր կողմից արդարադատության բռնաբարման փաստը լռեցնել՝ թեման շեղելով դեպի «հացի սեղան»

Ջհանգիրյանի կողմից փորձ է արվում իր կողմից արդարադատության բռնաբարման փաստը լռեցնել՝ թեման շեղելով դեպի «հացի սեղան»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, Times․am: ԲԴԽ գործող նախագահ Ջհանգիրյանի կողմից փորձ է արվում իր կողմից արդարադատության բռնաբարման փաստը լռեցնել՝ թեման շեղելով դեպի «հացի սեղանով»: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Որոշ հանրային գործիչներ էլ հոժարակամ ընդունում են այս հնարքը և դառնում դրա տարածողը:

Լավ, քննարկենք հենց այդ լույսի ներքո: Այսինքն դուք համարում եք, որ հացի սեղանին մարդուն քաղաքական շանտաժ անելը հենց հացի խորհրդանշականության մե՞ջ է: Այսինքն ո՞նց, դու մարդուն հացի սեղանի շուրջ ասում ես կդատվես, եթե սա չանես և չես դատվի, եթե սա անես ու հետո ուրիշին հացի սեղանի շուրջ եղած խոսակցությունը հրապարակելու համար մեղադրո՞ւմ ես:

Բա, որ ամբողջ պետական համակարգով հարձակվել եք դատավորի ու նրա ընտանիքի անդամների վրա և վախեցնում եք ՍԴ-ի օրը գցելով, բա ի՞նչ էիք ակնկալում, որ մարդը պիտի հնազանդվի ու չպաշտպանվի՞:

Ո՞ւմ է ձայնագրել, ինչո՞ւ է ձայնագրել, ինչո՞ւ հրապարակեց… այս հարցերի պատասխանները մտքում ունե՞ք: Հենց ազնիվ լինեք ու պատասպաններից չվապենաք՝ այլևս ոչինչ չեք խոսի»,-գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում