Նար-Դոսի անվան դպրոցի դիմաց բարդին արմատից պոկվել ու տապալվել է, վնասելով մի քանի ավտոմեքենա
23/06/2022 22:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, Times․am: Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Երվանդ Քոչար փողոցում՝ Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի բակում, հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Փլուզվել է դպրոցի տուֆե պարսպի մի հատված, իսկ տապալման հետևանքով վնասվել են դպրոցի դիմաց կայանված Mercedes, Toyota Camry և Mazda 3 մակնիշի ավտոմեքենաները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում