Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան

Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, Times․am: Այսօր այս ազգային խայտառակություն համարվող իշխանությունները իրենց ընկալմամբ դարակազմիկ նիստ են հրավիրել և ինձ ու Իշխան Սաղաթելյանին պաշտոնից զրկել: Այս մասին «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Վահե Հակոբյանը:

«Մենք և իմ գործընկերը մտածելու ոչինչ չունենք, մենք ավելին ասեմ՝ թքած ունենք այդ պաշտոնների վրա, թող մտածեն Նիկոլն ու իր թիմակիցները, միջազգային կառույցները, որ երդվել են ձայն չհանել ապօրինությունների դեմ: Նման էժան բաներով չեն կարող մեզ ոչ վախեցնել, ոչ էլ մեր պայքարը կասեցնել»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում