Ռուսաստանն Ուկրաինայում օգտագործում է «Арбалет-ДМ» ռոբոտացված գնդացիրներ

Ռուսաստանն Ուկրաինայում օգտագործում է «Арбалет-ДМ» ռոբոտացված գնդացիրներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, Times․am: Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ ՌԴ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումներն օգտագործում են «Тигр-М» զրահամեքենաներ, որոնց վրա տեղադրված են «Арбалет-ДМ» ռոբոտացված գնդացիրներ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը, հղում անելով ՌԴ ուժային կառույցներին։

«ՌԴ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները «Тигр-М» զրահամեքենաների վրա տեղադրված «Арбалет-ДМ» հեռահար կառավարման ռոբոտացված գնդացիրներով հաջողության իրականացնում են բնակավայրերի «մաքրման» գործողությունները, թույլատրելով օպերատորին վերահսկել իրավիճակը, մնալով անվտանգ պայմաններում»,-հայտնում է գործակալությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում