ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական Վինիցա քաղաքին հարվածելու նպատակը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական Վինիցա քաղաքին հարվածելու նպատակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, Times․am: Հուլիսի 14-ին ՌԴ զինված ուժերը «Калибр» գերճգրիտ հրթիռներով հարվածեցին Վինիցա քաղաքում գտնվող Ուկրաինայի սպայի տան շենքին։

Ինչպես փոխանցում են ՌԴ պաշտպանության նախարարությունից, հարվածի պահին տվյալ ռազմական օբյեկտում տեղի էր ունենում խորհրդակցություն Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ղեկավարության և արտասահմանյան մատակարարների միջև։

Խորհրդակցության ժամանակ քննարկվում էր Ուկրաինային ռազմական ինքնաթիռների հերթական խմբաքանակի և խոցման միջոցների փոխանցման հարցը։

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ հանդիպման բոլոր մասնակիցները ոչնչացված են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում