Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Դոնեցկի Ելենովկայի բանտին․ զոհվել է 40, վիրավորվել` 130 մարդ

Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Դոնեցկի Ելենովկայի բանտին․ զոհվել է 40, վիրավորվել` 130 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, Times․am: Այս գիշեր Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Ելենովկայի բանտին, ինչի արդյունքում զոհվել է 40, վիրավորվել` 130 մարդ։ Այս մասին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ինֆորմացիայի փոխնախարար Դանիել Բեզնոսովը։

Ենթադրաբար հարվաը հասցվել է HIMARS ռեակտիվ համազարկային կրակի համակարգից։ Ըստ փոխնախարարի՝ փրկարարները աշխատում են դեպքի վայրում և զոհերի ու վիրավորների թիվը կարող է ավելանալ։

Բեզնոսովի փոխանցմամբ, հարվածը հասցվել է այն կացարաններին, որտեզ գտնվում էին ուկրաինացի ռազմագերիները։

«Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարծես որոշել է ազատվել անպետք բալաստից»,-հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում