Լավրով. Հայաստանն ու Ռուսաստանն ամուր հիմք են դրել ռազմավարական համագործակցության համար

Լավրով. Հայաստանն ու Ռուսաստանն ամուր հիմք են դրել ռազմավարական համագործակցության համար

Ռուսաստանը և Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում ամուր հիմք են դրել ռազմավարական գործընկերության և համագործակցության համար։

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «Պրիմակովյան ընթերցումներ» քննարկման հարթակի մասնակիցներին ու կազմակերպիչներին ուղղված ուղերձում, որն ընթերցել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպերկինը։

«Սրտանց ողջունում եմ Երևանում «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին, որը հեղինակավոր հարթակ է տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենահրատապ հարցերի շուրջ փորձագիտական քննարկումների համար: Այս նիստը Հայաստանում անցկացվում է այն ժամանակ, երբ մենք նշում ենք մեր եղբայրական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Անցած տասնամյակների ընթացքում, հենվելով ամուր բարեկամական կապերի, փոխըմբռնման վրա, մեզ հաջողվել է ամուր հիմքեր դնել երկարաժամկետ ռազմավարական ու դաշնակցային գործընկերության համար»,- ասված է ՌԴ ԱԳ նախարարի ուղերձում։

Նա գոհունակությամբ է նշել հարթակ հրավիրված փորձագետների մասին, ասել, որ նրանք հարցերի լայն շրջանակ են քննարկելու՝ սկսած հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարներից մինչև Կովկասում տարաշաջրջանային համագործակցության վերաբերյալ հարցեր։

«Համոզված եմ, որ քննարկումների արդյունքները հնարավորություն կտան օգտակար և գործնական առաջարկներ մշակել, ինչպես նաև կնպաստեն մեր ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը», – ասել է Լավրովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում