Թուրքիայում հարձակում են գործել քաղաքապետի վրա
18/04/2014 13:46
Նմանատիպ
Անհայտ անձինք հարձակում են գործել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Ռիզեի Չայելի գավառի քաղաքապապետ ընտրված Աթիլլա Էսմենի վրա:Այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:
Տասն անհայտ անձից բաղկաղած խմբի անդամները հարձակվել են Էսմենի և նրա վարորդի վրա այն ժամանակ, երբ վերջիններս դուրս են եկել քաղաքապետարանի շենքից: Հարձակման արդյունքում երկուսն էլ դեմքերին և մարմիններ հարվածներ են ստացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ առաջին օգնություն են ստացել ու դուրս գրվել:
Ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում հարձակումն իրականացրածներին հայտնաբերելու ու պատասխանատվության ենթարկելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում