AM | RU
USD
EUR
RUB

Սփյուռքի նախարարը Կարմիր խաչից օգնություն է խնդրում քեսաբահայերի համար

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Թուրքիայում գտնվող քեսաբահայերին իրենց ընտանիքների հետ միավորվելուն օգնելու խնդրանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց նորանշանակ նախարարը: Նախարարի հավաստմամբ, ներկայում Թուրքիայի հայկական Վաքըֆ քաղաքում պահվում են 22 քեսաբահայեր, որոնց տվյալները փոխանցվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցչին: «Քեսաբյան դեպքերի պատճառով մեր հայրենակիցների հիմնական մասն բնակվում է հարազատների ընտանիքներում, մի մասը Այնճարում է, Բեյրութում, իսկ մյուս մասն էլ դեռ բնակարան, տուն չունի, Լաթաքիայի եկեղեցու տարածքում է ապաստանել: Քեսաբահայերից 22-ը պատանդ վերցվեցին ու տեղահանվեցին, այժմ Թուրքիայի Վաքըֆ հայկական գյուղում են: Նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակո? ?թյանը, նրան հանձնել այն բոլոր քեսաբահայերի ցուցակը, ովքեր գտնվում են Թուրքիայում, և խնդրել օգնել, որպեսզի քեսաբահայերը միավորվեն իրենց ընտանիքների հետ: Այս պահին Կարմիր խաչը աշխատանքներ է տանում, որ Թուրքիայի քեսաբցիներին տեղափոխի»,-ասաց նախարարը:

Հրանուշ Հակոբյանի խոսքով, Քեսաբ թափանցած ու այն դատարկած հրոսակներին օգնելու, հովանավորելու Թուրքիայի քայլերը ևս ցեղասպանության տարր են իրենց մեջ պարունակում, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս Թուրքիայի իրական դեմքը: «Աշխարհի շատ ու շատ երկրներ կրկին համոզվեցին, որ Թուրքիան ժողովրդավարացման ճամփան դեռ չի բռնել, ինչպես ձևացնում է: Կարծում եմ, որ հայ ժողովուրդը և մեզ սատարող շատ ու շատ պետություններ Քեսաբի համար պետք է պայքարեն այնքան ժամանակ, մինչև քեսաբահայերը վերադառնան իրենց լքված տներն ու շենացնեն դրանք: Սա պետք է մեր նվազագույն նպատակներից լինի' շարունակելով պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,-նշեց նախարարը' հավելելով, որ հայ ժողովուրդն աշխարհում այնքան հզոր է, զարգացած, գրագետ, լուրջ, գիտի իր իրավունքները, որ երբեք չի լռելու և հասնելու է արդար դատաստանի:

Լրահոս
Մասիսում 38-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է Անձնագրայինում հերթերը կամաց-կամաց հասնում են հանրահավաքների մասնակիցների թվին. «Իրավունք» Արմեն Գրիգորյանը կռիվ է գցել ՔՊ-ի «տանը». «Հրապարակ» Առավոտյան 10:30-ին հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ․ Հովհաննես Հարությունյան ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը. «Ժողովուրդ» Երևանի և 3 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի մի շարք տարածքներում գազ չի լինի Փաշինյանը գինովցել է և Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում . «Հրապարակ» «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել. «Հրապարակ» Թշնամին մինչև 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիևին. Մովսես Հակոբյան «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման Հերոսների ծնողների վրա ձեռք բարձրացնողը Հայաստանում տեղ չունի Արարատում 63-ամյա տղամարդը դանակը ձեռքին, մտել է հիվանդանոց, ասելով, որ պետք է բժշկին սպանի Արցախին կապող միջանցքը փոխվելուց հետո բնակչությունը Բերձորից դուրս կգա․ Բերձորի քաղաքապետ Կաթողիկոսի եղբորորդին կմնա կալանքի տակ Բերձորից պետք է դուրս գանք, բայց Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք. Արայիկ Հարությունյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ծեծուջարդ զոհվածների ծնողների ու անցորդի միջև. տեսանյութ 2023 թ․-ի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում Երգիչ Ռազմիկ Ամյանն իր նոր երգը՝ «Հերոս հայ», նվիրել է հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան. ով ում «մարդն» է․ «Ժողովուրդ» ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկից Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը․ «Փաստ» ՔՊ-ում ներթիմային մրցակցությունը սրվել է. կատաղի պայքար է ընթանում․ «Հրապարակ» Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ. հայտարարություն Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ Խղճում եմ իրենց, սրանով նեղություն չեն տալիս. Սաղաթելյանը՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից իրեն զրկելու մասին Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, որից 33-ը՝ զինծառայող Առաջարկում եմ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը թափել է նախարարությունների առջև. Պարսյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Արցախի ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել․ տեսանյութ Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը Ոսկու և արծաթի գները նվազել են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan