Ադրբեջանում ՃՏՊ-ից զինծառայող է զոհվել
29/07/2014 16:47
Նմանատիպ
Ադրբեջանի Քյուրդամիր քաղաքում ավտոմքենան մահացու հարված է հասցրել ադրբեջանական բանակի զինծառայող Ռաշադաթ Յաշար օղլու Աթաեւին: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:
Զինծառայողը ավտոճանապարհային պատահարի է ենթարկվել փողոցն անցնելու ժամանակ: Նա տուն էր եկել մահմեդական Ռամազան տոնի առթիվ:
Ստացած վնասվածքներից Ռ.Աթաևը տեղում մահացել է: Նա զինծառայության էր կանչվել 7 ամիս առաջ և ծառայում էր Բաքվի զորամասերից մեկում:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն’ 2014-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 52 զինծառայող, որոնցից 41-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 97 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում