Կատաղած ադրբեջանցին սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը
Նմանատիպ
Օգոստոսի 31-ին առավոտյան Նովոսիբիրսկի Տոլմաչևո օդանավակայանում հետաձգվել է Նովոսիբիրսկ-Բաքու չվերթը՝ պայթյունի սպառնալիքի պատճառով:
№3299 չվերթը պետք է տեղական ժամանակով շարժվեր 10.40 րոպեին, սակայն երկու ժամ ուշացել է, քանի որ ուղևորներից մեկը խոսում էր բջջային հեռախոսով:
Ինչպես պարզվել է 21-ամյա ադրբեջանուհին էմոցիոնալ կերպով վիճել է ինչ-որ մեկի հետ և այդ վեճի ընթացքում հայտարարել է, որ կպայթեցնի ինքնաթիռը: Օդանավի աշխատակազմը որոշում է կայացրել է օդանավից դուրս հանել և՛ նրա հարզատներին, և՛ միջդեպի մասին անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը:
Ոստիկաններն անմիջապես արձագանքել են, սկսել են ստուգել ողջ ուղեբեռը, սակայն ոչ մի արգելված իր չեն հայտնաբերել:
Ոստիկանությունում ավելի ուշ աղջիկը նշել է, որ պարզապես վիճել է իր քրոջ հետ, ում հետ լարված հարաբերությունների մեջ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում