Հաասը բարձր է գնահատում Շարապովային

Հաասը բարձր է գնահատում Շարապովային

Գերմանացի թենիսիստ Տոմմի Հաասը, ով նախկինում մարզվել է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի հետ, բարձր է գնահատել նրա կամային որակները:

-Ես գիտեմ նրան վաղ հասակից: Առաջին անգամ տեսել եմ Նիկ Բոլլետյերիի ակադեմիայում, երբ նա յոթ տարեկան էր: Այն ժամանակվանից էլ նկատվել է նրա հսկայական պոտենցիալը: Շարապովան կարողացավ հաղթահարել ուսի վնասվածքը, որը  խնդիրներ առաջացրեց ,և նա երկար ժամանակ չէր կարողանում վերադառնալ բարձրագույն մակարդակին: Ես էլ եմ դրա միջով անցել և շատ լավ եմ հասկանում նրան: Մարիան շատ աշխատասեր է և ամեն ինչ անում է իր նպատակներին հասնելու համար,- ասել է Հաասը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում