«Բարսելոնան» պաշտոնական բողքով դիմել է ՈւԵՖԱ-ին
04/04/2013 23:09
Նմանատիպ
«Բարսելոնայի» ղեկավարությունը պաշտոնական նամակ է ուղղել ՈւԵՖԱ-ին, որով իր դժգոհությունը և բողոքն է արտահայտում «ՊՍԺ»-ի հետ խաղում գլխավոր մրցավար Վոլֆգանգ Շտարկի գործողություններից:
Այս մասին իսպանացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ակումբի մամուլի քարտուղար Տոնի Ֆրեյշան:
Հիշեցնենք, որ այդ խաղում Զլատան Իբրահիմովիչի 79-րդ րոպեին խփած գոլը բացահայտ խաղից դուրս վիճակից էր, և «Բարսելոնայի» բողոքը մեծավմասամբ պայմանավորված է այդ դրվագով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում