Գևորգ Ղազարյանը այսօր դարձավ 25 տարեկան
05/04/2013 13:14
Նմանատիպ
Այսօր’ ապրիլի 5-ին, իր ծննդյան 25-րդ տարեդարձն է նշում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը:
Նա համարվում է «Փյունիկի» մանկապատանեկան դպրոցի սան ու իր կարիերայի հիմնական մասը այնտեղ է անցկացրել: 2007 թվականին Գևորգը վարձավճարով մեկ տարի անցկացրել է նաև «Բանանցում»: Իսկ այժմ նա իր ելույթներն է շարունակում Դոնեցկի «Մետալուրգի» կազմում: Ղազարյանը համարվում է մեր հավաքականի առաջատարներից մեկը ու միշտ մեծ նվիրումով է հանդես գալիս ազգային թիմում:
allsport.am-ը սրտանց շնորհավորում է ֆուտբոլիստին’ նրան հաջողություններ մաղթելով ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում