Իրանն արձագանքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությանը
22/02/2012 14:17
Նմանատիպ
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Էսմայիլ Քոուսարին հայտնել է, որ իրենց տրամադրության տակ կան փաստեր, որոնք վկայում են, թե Ադրբեջանի պաշտոնյաները օժանդակել են «Մոսսադի» գործակալությանը: Այս մասին նա նշել է իրանական «ՖԱՐՍ» գործակալությանը տված հարցազրույցում:
Անդրադառնալով ադրբեջանցիների առաջ քաշած հերթական մեղադրանքներին՝ իրանցի պաշտոնյան նշել է. «Ադրբեջանը, չկարողանալով հերքել «Մոսսադին» ցուցաբերած իր օժանադակության փաստը, առաջ ընկնելով, հայտարարում է, թե իրենք Իրանի հետ կապ ունեցող ահաբեկչական խմբավորում են ձերբակալել»:
Իրանական աղբյուրները, հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, հաղորդում են, որ նախօրեին Ադրբեջանը հայտարարել է, թե Իրանի հետ կապեր ունեցող ահաբեկչական մի խմբավորում է ձերբակալվել: Նրանց վարկածի համաձայն՝ ահաբեկիչների նպատակը եղել է Ադրբեջանում գործող օտարերկրացի քաղաքացիների նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելը:
Սակայն զավեշտալին այն է, որ ադրբեջանցիներն իրենք են բացահայտուն սեփական ապատեղեկատվությունը: Այդպես՝ ադրբեջանական «Կոնտակտ.ազ» կայքը գրում է, որ նախօրեին Ադրբեջանում բացահայտված ահաբեկչական խմբավորման մասին Ադրբեջանի պետական հեռուստատեսության ցուցադրված ռեպորտաժը վերաբերել է 2008թ.-ին:
Հիշեցնենք, որ Իրանը օրեր առաջ Ադրբեջանի դեսպանին կանչել էր ԱԳՆ բողոքի նոտա հանձնելու նպատակով՝ «Մոսսադի» ծավալած գործունեության առնչությամբ: Իրանական կողմն անհանգստացած է, որ իրանցի գիտնականների նկատմամբ կատարված ահաբեկչության արդյունքում կապեր են բացահայտվում Ադրբեջանի և իսրայելական «Մոսսադ» ահաբեկչական կազմակերպության միջև: Իրանը վստահ է, որ Ադրբեջանում աջակցում են իսրայելական ահաբեկիչներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում