«Շիրակը», «Փյունիկը» և «Գանձասարը» տուգանվել են 100.000-ական դրամներով

«Շիրակը», «Փյունիկը» և «Գանձասարը» տուգանվել են 100.000-ական դրամներով

Ապրիլի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի
կարգապահական կոմիտեի հերթական նիստը’ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի
անդամ Ռոբերտ Դալլաքյանի նախագահությամբ: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նիստի ժամանակ որոշվել է.

Արտոնագրման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը խախտելու համար,
ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 17-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն’
1.1 «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
1.2. «Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

13/04/13թ. «Շիրակ»-«Արարատ» խաղին պատգարակը տեղափոխող
աշխատակիցների չլինելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ
հոդվածի 26-րդ կետի համաձայն’ «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000
դրամ:

15/04/13թ. «Բանանց-2»-«Շիրակ-2» խաղը «Շիրակ-2» թիմի կողմից չտեսագրելու
համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 23-րդ կետի
համաձայն’ «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

15/04/13թ. «Իմպուլս-2»-«Փյունիկ-2» խաղին «Փյունիկ-2» թիմի կազմից
բարձրագույն խմբում հայտավորված ֆուտբոլիստ (Վահագն Մանոյանի)
խաղացնելու, Մրցումների կանոնակարգի հոդված 10-րդ կետ 13-րդ խախտելու
համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 22-րդ կետի
համաձայն’ «Փյունիկ-2» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Փյունիկ»
ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

11/04/13թ. «ԽՄՕՄՄ-97»-«Փյունիկ-Մրգաշատ-97» խաղին «ԽՄՕՄՄ-97» թիմի
ֆուտբոլիստ Հովհաննես Մարտիրոսյանի հեռացման (մրցավարին վիրավորելու
համար) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 11-րդ կետի
համաձայն’ որակազրկել մինչև մանկապատանեկան ֆուտբոլի և ֆուտզալի
մրցաշրջանների ավարտը, ԽՄՕՄ մարզադպրոցին տուգանել 40000 դրամ:
11/04/13թ. «Լ.Արցախ-97»-«Իմպուլս-1-97» խաղին «Իմպուլս-1-97» թիմի
չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 4-
րդ կետի համաձայն’ «Իմպուլս-1-97» թիմին գրանցել տեխնիկական պարտություն,
«Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբին տուգանել 100000 դրամ:
12/04/13թ. «Բանանց-95»-«Գանձասար-95» խաղին «Գանձասար-95» թիմի
չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 4-
րդ կետի համաձայն’ «Գանձասար-95» թիմին գրանցել տեխնիկական պարտություն,
«Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում