«Ռեալ Սոսյեդադը» հուսախաբ չի անի երկրպագուներին

«Ռեալ Սոսյեդադը» հուսախաբ չի անի երկրպագուներին

Իսպանական առաջնության 32-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ»-«Օսասունա» խաղից առաջ «Ռեալ Սոսյեդադի» ավագ Խավյեր Պրիետոն հույս է հայտնել, որ Եվրոգավաթի մասին երազանքը իրականություն կդառնա:

 -Հիմա հեքիաթային իրավիճակ է ստեղծվել: Մենք «Վալենսիայից» առաջ ենք 4 միավորով, սակայն չպետք է էյֆորիայի մեջ ընկնել: Իհարկե, դժվար կլինի, բայց մենք ուժեղ ենք ոգով: Հազարավոր երկրպագուներ են մեզանից հրաշքի սպասում. մենք չպետք է նրանց հուսախաբ անենք,- ասել է ֆուտբոլիստը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում