Դել Բոսկե. Իկերը հավաքականի առաջիկա խաղերին թիմի կազմում կլինի

Դել Բոսկե. Իկերը հավաքականի առաջիկա խաղերին թիմի կազմում կլինի

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ասել է, որ զարմացրել է իր հասցեին հնչած քննատադությունների ալիքն այն բանից հետո, երբ նա պաշտպանել է «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասին.

-Ինձ զարմացնում է, որ քննադատում են Կասիլյասի հասցեին լավ արտահայտվելուս համար: Չէ՞ որ նա իսպանացի ֆուտբոլիստ է և կարծում եմ, որ պետք է արդար լինենք նրա նկատմամբ: Ես կարծիքս որպես հավաքականի մարզիչ եմ արտահայտում:

Ուզում ենք, որ նա իրեն լավ զգա և առողջական խնդիրներ չունենա: Ինձ դուր չի գալիս, որ ոմանք վատ են վերաբերում նրա հետ: Իկերը հավաքականի առաջիկա խաղերին թիմի կազմում կլինի: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում