Ռոնալդինյո. «Բավարիան» Չեմպիոնների լիգայի հաղթողի ակնհայտ թեկնածուն է

Ռոնալդինյո. «Բավարիան» Չեմպիոնների լիգայի հաղթողի ակնհայտ թեկնածուն է

«Ատլետիկո Մինեյրոյի» կիսապաշտպան Ռոնալդինյոն անվանել է այն թիմի անունը, ով իր կարծիքով կհաղթի Չեմպիոնների լիգայում.

-Կարծում եմ` «Բավարիան» գավաթի ակնհայտ թեկնածուն է: Թիմի ֆուտբոլիստները շատ վստահ են առաջ գնում: Հայնկեսն էլ շատ փորձառու մարզիչ է: Նա գիտի, թե ինչպես թիմին դեպի հաղթանակ տանի: «Ռեալի» հետ նա արդեն արել է դա: 

Թիմը հիմա շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունի: Օրինակ` Շվայնշտայգերն, ով բարձրակարգ խաղ է ցույց տալիս: Նա առաջնորդ է և տանում է թիմին իր հետևից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում