Ալաբան ու Ռիբերին պատրաստ են մասնակցել «Հանովերի» հետ խաղին

Ալաբան ու Ռիբերին պատրաստ են մասնակցել «Հանովերի» հետ խաղին

Դավիդ Ալաբան ապաքինվել է թունավորումից, իսկ Ֆրանկ Ռիբերիի որակազրկման ժամետն ավարտվել է, ինչի շնորհիվ «Բավարիայի» այս երկու ֆուտբոլիստները կկարողանան մասնակցել Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Հանովերի» հետ խաղին: Սա կարող է դառնալ անընդմեջ արտագնա 17-րդ հանդիպումը, որում մյունխենցիները միավորներ կվաստակեն:

-Մեր մտքերը այդպիսի բաներից հեռու են, քանի որ, առաջին հերթին, պետք է պահպանենք կենտրոնացումը, հատկապես Չեմպիոնների լիգայի կարևորագույն խաղից առաջ: Այդ պատճառով էլ մենք ցանկանում ենք հաղթել: Կլինի թիմ, որը կարող է հաղթել «Հանովերին»,- ասել է մյունխենցիների գլխավոր մարզիչ Յուպ Հայկեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում