«Չելսին» ձեռք կբերի «Բարսելոնայի» երիտասարդական թիմի կիսապաշտպանին
20/04/2013 14:03
Կարդացեք նաև
«Բարսելոնայի» երիտասարդական թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ժոսիմար Կինտերոն համաձայնեցրել է «Չելսի» տեղափոխության անձնական պայմանները, հաղորդում է Goal.com-ը:
Ըստ աղբյուրի, 16-ամյա էկվադորցին հրաժարվել է կատալոնացիների հետ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել ու այս մրցաշրջանի ավարտից հետո կհայտնվի լոնդոնյան ակումբում:
Ըստ Marca-ի, «Չելսին» Կինտերոյին տարեկան 120 հազար եվրո է առաջարկել, ինչը տասն անգամ ավելին է «Բարսելոնայի» առաջարկած պայմաններից:
Սպասվում է, որ նման սցենար կզարգանա «կապտանռնագույնների» երիտասարդական թիմի ևս երկու ֆուտբոլիստների հետ: Պաշտպան Խուլիո Պլեգելեսելոն կտեղափոխվի «Արսենալ», իսկ իսկ հարձակվող Սերխի Կանոսը’ «Լիվերպուլ» կամ «Տոտենհեմ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում