Գվարդիոլան կփորձի փախցնել Բեյլին «Ռեալի» ձեռքերից
20/04/2013 14:12
Կարդացեք նաև
«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը համարվում է «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը, հաղորդում է The Sun-ը:
«Բարսելոնայի» նախկին մարզիչը պատրաստ է պայքարել Մադրիդի «Ռեալի» հետ ու ուելսցի խաղացողի համար վճարել 30 մլն. եվրո: Գվարդիոլան, ով մյունխենյան ակումբում աշխատանքի կանցնի ամառվանից, համարվում է «շպորների» աստղի տաղանդի երկրպագուն: Նա հետևում է Բեյլի խաղին արդեն երկար ժամանակ: Այդ ընթացքում 23-ամյա ֆուտբոլիստը իր խաղում մեծ առաջընթաց է գրանցել:
«Տոտենհեմը» պնդում է, որ իր առաջատարը չի վաճառվում: Սակայն նրանք պետք է ամեն ինչ անեն հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելու համար, հակառակ դեպքում դժվար թե կարողանան պահպանել Բեյլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում