Հումելսը` FIFA 2013-ը ստեղծողներին. Ինձ մի փոքր արագություն ավելացրեք

Հումելսը` FIFA 2013-ը ստեղծողներին. Ինձ մի փոքր արագություն ավելացրեք

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը խոստովանել է, որ շատ է սիրում համակարգչային խաղեր ու հաճախ է եղբոր հետ ֆուտբոլ խաղում:

-Ես չեմ ստի, եթե ասեմ, որ խաղում եմ միայն «Բորուսիայով»: Մնացած թիմերն ինձ պետք չեն: Եթե այս խաղը խաղում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, նա կարող է շատ բաներ սովորել, որոնք կկիրառի խաղադաշտում: FIFA 2013-ը շատ լավ է պատրաստված: Սակայն ես ավելի ուրախ կլինեմ, եթե խաղի ստեղծողները ինձ մի փոքր արագություն ավելացնեն,- ասել է Հումելսը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում