«Շախտյորը» Հենրիխ Մխիթարյանին գնահատում է 40 մլն. եվրո
20/04/2013 14:58

Նմանատիպ
Հայաստանի հավաքականի ու «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի արժեքը շարունակում է աճել: Ինչպես հայտնում է Euro-football.ru-ն` հղում անելով իտալական Tuttomercatoweb-ին, դոնեցկյան ակումբը պատրաստ է իր լավագույն ռմբարկուին բաց թողնել 40 մլն. եվրոյի դիմաց:
Զարմանալի չէ, որ այս գումարը վախեցրել է եվրոպական շատ ակումբների, որոնք չեն շտապում 24-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկ կատարել ուկրաինական ակումբին: Մասնավորապես, խոսքը գնում է «Լիվերպուլի», «Տոտենհեմի» ու «Յուվենտուսի» մասին:
Հիշեցնենք’ Մխիթարյանը «Շախտյոր» է տեղափոխվել 2010 թվականին’ Դոնեցկի «Մետալուրգից»’ 7,5 մլն. եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս թիմի հետ գործում է մինչև 2015 թվականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում