Բենիտես. Իմ վերադարձը «Էնֆիլդ» շատ էմոցիոնալ կլինի

Բենիտես. Իմ վերադարձը «Էնֆիլդ» շատ էմոցիոնալ կլինի

Անգլիական «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոստովանել է, որ Լիվերպուլը եղել է ու կմնա իր համար կարծես հարազատ տուն, բայց նաեւ նշել է, որ չէր հրաժարվի կիրակի օրը հաղթանակով վերադառնալ Լոնդոն:

Հիշեցնենք, որ այս կիրակի, Երեւանի ժամանակով ժամը 7-ին «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կընդունի անգլիական մյուս գրանդին՝«Չելսիին»: Բենիտեսը 2005 թվականից մինչեւ 2008-ը եղել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ, եւ սա Բենիտեսի վերջին 5 տարիների ընթացքում առաջին վերադարձն է «Էնֆիլդ»:

-«Էնֆիլդ» վերադարձը շատ էմոցիոնալ է լիելու, ես այստեղ շատ ուրախ եւ տխուր պահեր եմ անցկացրել: Ինձ համար դժվար է այստեղ գալ, որպես ուրիշ թիմի գլխավոր մարզիչ, բայց պետք է մոռանալ անցյալը, հիմա ես «Չելսիի» մարզիչն եմ եւ պարտավոր եմ կատարել իմ աշխատանքը: Հույս ունեմ, որ կիրակի օրը հաղթանակ կտոնենք,-ասել է իսպանացի մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում