«Յուվենտուսը» պատրաստ է Իբրահիմովիչին չորս տարվա պայմանագիր առաջարկել
24/04/2013 14:58
Նմանատիպ
Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը դեռևս հույսը չի կորցնում ձեռք բերել «ՊՍԺ»-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչին: Ինչպես հայտնում են իտալական ԶԼՄ-ները, «Ծեր Սինյորան» պատրաստ է 31-ամյա ֆուտբոլիստին չորսամյա պայմանագիր առաջարկել’ տարեկան 7 մլն. եվրո աշխատավարձով’ չհաշված հնարավոր բոնուսները:
Սպասվում է, որ շվեդ հարձակվողին գնելու համար «Յուվեն» ծախսելու է այն գումարը, որը վաստակել է Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում ունեցած ելույթներով: Հիշեցնենք’ Իբրան փարիզյան ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2015 թվականը ու տարեկան վաստակում է 12 մլն. եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում