«Չելսին» համաձայնություն է ձեռք բերել Մոուրինյոյի ու Ֆալկաոյի հետ

«Չելսին» համաձայնություն է ձեռք բերել Մոուրինյոյի ու Ֆալկաոյի հետ

«Չելսիի» ղեկավարությունը սկզբունքային համաձայնություն է ձեռք բերել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ’ լոնդոնյան ակումբի մարզչական նստարան վերադարձի համար:

Պորտուգալացի մասնագետը անգլիական ակումբի հետ պաշտոնական պայմանագիր կստորագրի մայիսի վերջին, հաղորդում է Goal.com-ը: Ընդգծենք, որ ակումբի հետ բանակցությունների ժամանակ Մոուրինյոն պայմաններ է առաջադրել’ կապված ակումբի տրանսֆերային քաղաքականությանը իր ազդեցության հետ:

«Չելսի» վերադարձից հետո Մոուրինյոյի առաջին ձեռքբերումը կարող է դառնալ «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով լոնդոնցիների հետ արդեն անձնական պայմանագիր է կնքել:

Կոլումբիացի հարձակվողի տրանսֆերի համար «կապույտները» պատրաստ են վճարել 59 մլն. եվրո: Հիշեցնենք’ նախկինում տեղեկացվում էր, որ Ֆալկաոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում