Սեբաստյան Ֆետտելը ճանաչվել է տարվա լավագույն արշավորդ
04/12/2013 20:40
Նմանատիպ
Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Autosport-ը ամփոփել է նախորդ մրցաշրջանի արդյունքները:
Մրցաշրջանի լավագույն արշավորդ է ճանաչվել «Ռեդ Բուլլի» առաջատար Սեբաստյան Ֆետտելը, ով 2013-ին փայլուն ելույթներ ունեցավ:
Երրորդ անգամ անընդմեջ տարվա լավագույն ավտոմեքենա անվանակարգում հաղթել է «RB9»-ը, որի հեղինակը Էդրիան Նիյուն է («Ռեդ Բուլլ»):
Նշենք նաև, որ տարվա նորեկ անվանակարգում լավագույնի մրցանակը ստացել է Մարուս Ժյուլ Բիյանկին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում