Միխայել Շումախերը կոմայի մեջ է
30/12/2013 01:56
Նմանատիպ
«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը կոմայի մեջ է: Այս մասին պաշտոնապես հայտարարել է լեգենդար արշավորդի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան դահուկներով սահելիս Շումախերն ընկել է, գլուխը հարվածել է քարի և անգամ պաշտպանիչ սաղավարտը նրան չի օգնել: Դեպքից հետո արշավորդին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
Շումախերն արդեն վիրահատության է ենթարկվել և տեղափոխվել Գրենբոլի հոսպիտալ: Այս պահի դրությամբ բժիշկները նրա վիճակը գնահատում են կրիտիկական:
Միխայել Շումախերը սկսել է հանդես գալ «Ֆորմուլա 1»-ում 1991 թվականից, կարիերան ավարտել է 2012-ին: Այդ ընթացքում նա եղել է «Ջորդանի», «Բեննետոնի», «Ֆերրարիի» և «Մերսեդեսի» արշավորդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում