Ֆետտել. Մրցաշարերը շատ են փոխվելու
29/01/2014 20:39
Նմանատիպ
«Ռեդ Բուլլի» առաջատար Սեբաստյան Ֆետտելը կարծում է, որ նոր մրցաշրջանում ավտոարշավորդներն իրենց այլ կերպ են դրսևորելու մրցաշարերի ժամանակ:
«Եթե մրցաշարերին մասնակցես այնպես, ինչպես նախորդ տարի, ապա հաղթանակի չես հասնի: Արշավները շատ են փոխվելու: Ամբողջ ուժով առաջ նետվելը, կարծես, երկրորդական է դառնալու:
Թե որքան մեծ կլինի տարբերությունը, ինձ կհարցնեք Ավստրալիայի մրցաշարից հետո»,-ասել է Ֆետտելը «Ֆորմուլա 1»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում