Շումախերը չի արձագանքում բժիշկներին
10/02/2014 21:17
Նմանատիպ
Արդեն 2 շաբաթ է անցել այն պահից, որ բժիշկները փորձում են կոմայից դուրս բերել ավտոարշավորդ Միխայել Շումախերին:
«Bild Zeitung»-ը գրում է, որ Շումախերի մոտ որոշակի շարժումներ նկատելուց հետո կրճատել են անեսթեզիայի չափաբաժինը, բայց անգամ դրանից հետո չեմպիոնը չի արձագանքում բժիշկների փորձերին:
Սա նշանակում է, որ արհեստական ճանապարհով նրան կոմայից դուրս բերելու փորձերը դեռ ապարդյուն են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում