Իկեր Կասիլյասը` GQ-ի շապիկին (լուսանկարներ, տեսանյութ)
30/05/2014 16:52
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը «GQ» ամսագրի նոր համարի հերոսն է:
Ամսագրին տված հարցազրույցում Իկերը նշել է, որ Իսպանիայի հավաքականն Աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Բրազիլիա պետք է մեկնի առանց ավելորդ ճնշում զգալու: Կասիլյասը նաև ասել է, որ անկախ այս մրցաշրջանում ստացած քիչ խաղաժամանակից իրեն լավ է զգում, իսկ իր կյանքի ամենակարևոր իրադարձությունը որդու` Մարտինի ծնունդն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում