Քաղաքներ, որտեղ ապրում են մոլորակի ամենահարուստ մարդիկ․ Forbes
Նմանատիպ
Ո՞ր քաղաքներում են ապրում ավելի մեծ թվով միլիարդատերեր։ Աշխարհի ո՞ր քաղաքներն են ֆինանսական խոշորագույն կենտրոնները։
Հեղինակավոր Forbes պարբերականը հրապարակել է ամենաշատ միլիարդատեր բնակիչներ ունեցող 11 քաղաքների ցանկը: Ընդհանուր առմամբ, դրանցում ապրում է 487 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը գերազանցում է 2.8 տրլն դոլարը:
Ցանկը գլխավորում է Նյու Յորքը, որտեղ ապրում է 101 միլիարդատեր. նրանց ընդհանուր կարողությունը 616.8 մլրդ դոլար է: Նյույորքաբնակների շարքում ամենահարուստը Մայքլ Բլումբերգն է՝ 94.5 մլրդ դոլար կարողությամբ:
Երկրորդ տեղում Հոնկնոգն է՝ 70 միլիարդատեր ցուցանիշով: Նրանց ընդհանուր կարողությունը 286.8 մլրդ դոլար է: Ամենահարուստ բնակիչը Լի Շաու Կին է՝ 29.5մլրդ դոլարով:
Երրոդ տեղում Պեկինն է, որտեղ բնակվում է 68 միլիարդատեր՝ 247.2 մլրդ դոլար կարողությամբ: Նրանց շրջանում ամենահարուստը Ժեն Յինմինն է՝ 45 մլրդ դոլարով:
Չորրորդ տեղում Շանհայն է, որտեղ բնակվում է 65 միլիարդատեր՝ 181.9 մլրդ դոլար կարողությամբ: Նրանց շրջանում ամենահարուստը Քոլին Ժեն Հուանն է՝ 30.2 մլրդ դոլարով:
Հինգերորդ տեղում Լոնդոնն է, որտեղ ապրում է 63 միլիարդատեր՝ 294.9 դոլար կարողությամբ: Նրանց շրջանում ամենահարուստը Լեն Բլավատնիկն է՝ 32.1 մլրդ դոլարով:
Վեցերորդ տեղում Մոսկվան է, որտեղ բնակվում է 61 միլիարդատեր՝ 307.1 դոլար կարողությամբ: Նրանց շրջանում ամենահարուստը Վլադիմիր Պոտանինն է՝ 23.7 մլրդ դոլարով:
Յոթերորդը Մումբայն է, որտեղ ապրում է 56 միլիարդատեր՝ ընդհանուր 276.4 մլրդ դոլար կարողությամբ: Նրանցից ամենահարուստը Մուքեշ Ամբանին է՝ 83.4 մլրդ դոլարով:
Ութերորդը Շենժենն է, որտեղ ապրում է 54 միլիարդատեր՝ ընդհանուր 246 մլրդ դոլար կարողությամբ: Նրանցից ամենահարուստը Մա Հուատենն է՝ 35.3 մլրդ դոլարով:
Իններորդը Սինգապուրն է, որտեղ ապրում է 46 միլիարդատեր՝ ընդահնուր 133.3 մլրդ դոլար ունեցվածքով: Ամենահարուստը Գո Չեն Լիենն է՝ 14.3 մլրդ դոլար կարողությամբ:
Տասներորդ հորիզոնականը կիսում են երկու քաղաք՝ Դելին և Սան Ֆրանցիսկոն: Առաջինում ապրում է 37 միլիարդատեր՝ 116.4 մլրդ դոլար կարողությամբ: Նրանից ամենահարուստը Շիվ Նադարն է՝ 25.6 մլրդ դոլարով:
Իսկ Սան Ֆրանցիսկոյում ապրում է 37 միլիարդատեր՝ ընդհանուր 114.2 մլրդ դոլար կարողությամբ. նրանցից ամենահարուստը Բրայան Չեսկին է՝ 9.3մլրդ դոլարով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում