AM | RU
USD
EUR
RUB

Հայազն միությունը բողոքի երթ է կազմակերպում՝ Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ

 
Վաղը՝ հունիսի 7-ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտից ժամը 11:00-ին կմեկնարկի բողոքի երթ՝ վերջին օրերին Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Երթի կազմակերպիչն է Հայազն միությունը: Նրանց հաղորդմամբ՝ մասնակիցները նամակներ կհանձնեն ՀՀ Նախագահին և արտաքին գործերի նախարարին: Ներկայացնում ենք նամակի բովանդակությունը:

«1994թ. մայիսին հաստատված կեղծ հրադադարի պայմաններում, յուրաքանչյուր տարի հայ երիտասարդ զինվորները տասնյակներով զոհ են գնում ադրբեջանական գրոհայինների հարձակումներին: Համարվում է, որ հայկական զորամասերը համարժեք պատասխան են տալիս թշնամուն: Սակայն, վերջին տարիներին ադրբեջանական հարձակումների և դրանց արդյունքում զոհվող հայորդիների թիվը միայն աճում է:

Տեղի ունեցողը հատուցումն է այն անպատասխանատու քայլի, որ Հայաստանի քաղաքական ու զինվորական ղեկավարությունը կատարեց 1994-ին՝ կիսատ թողնելով և հաղթական ավարտին չհասցնելով ազատագրական պատերազմը:
Ագրեսորին խաղաղություն պարտադրելու փոխարեն պաշտոնական Երևանը թույլ տվեց, որ իրեն ներքաշեն անիմաստ բանակցային գործընթացի մեջ, որի միակ նշանակությունը Հայաստանին անհնար տարածքային զիջումներ պարտադրելն է:
Բաքուն, իր հերթին, շահած ժամանակը արդյունավետորեն օգտագործում է իր սցենարով պատերազմի ավարտը նախապատրաստելու համար:

Այսօր հաճախ ենք լսում Բաքվին հասցեագրված դատապարտման խոսքեր: Սակայն թշնամուն ամոթանք տալը ամենաանիմաստ զբաղմունքն է, որը նաև ցուցադրում է սեփական անճարությունը: Մենք իհարկե հասկանում ենք, որ շարունակվող պատերազմը ընդհանրապես առանց զոհերի չի կարող լինել: Սակայն դատապարտում ենք այն թողտվությունը, որը ադրբեջանցիներին օրեցօր ավելի լկտի էդարձնում:
Պահանջում ենք պետական, բանակային և դիվանագիտական ղեկավարությունից.

1. Անհապաղ վերանայել «պատասխան գործողությունների» մեր չափանիշը:
Թվաբանական համարժեք հատուցումը համարժեք չէ ըստ էության: Իրական համարժեք պատասխանը պետք է էապես ավելի մեծ լինի և ներառի ժողովրդագրական համամասնության, ինչպես նաև պատժիչ և կանխարգելիչ նշանակություն հաղորդող
գործակիցները: Արդյունքում զոհերի մեկին տաս հարաբերությունը այն նվազագույնն է, որ կարող է ըստ էության համարժեք համարվել: Համարժեք պատասխանը, առանց վաղեմության սահմանափակման, պետք է վերաբերի նաև անցյալում պատճառված բոլոր կորուստներին:

2. Մինչև վերջին տարիների բոլոր կորուստներին համարժեք պատասխան տալու գործողությունների ավարտը դադարեցնել ամեն տեսակի ուղղակի, անուղղակի և միջնորդավորված դիվանագիտական շփումները թշնամի պետության և նրա հովանավորների հետ:

3. Երբևէ այլևս չքննարկել տարածքային զիջումներ պարունակող որևէ միջնորդական առաջարկություն: Ապամիջազգայնացնել Արցախյան հիմնախնդիրը և ձեռնամուխ լինել բացառապես սեփական ուժերով դրա վերջնական լուծմանը, որը ենթադրում է

• Արցախի չբնակեցված և թերբնակեցված բոլոր շրջանների լիարժեք բնակեցումը և տնտեսական յուրացումը:

• Վերացնել Արցախի կարգավիճակին վերաբերող իրավական հակասությունները, այն ամբողջությամբ ներառելով ՀՀ վարչական տարածքի մեջ և վերականգնելով ՀՀ արցախաբնակ քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

• Ամրացնել պաշտպանական գիծը և պատրաստվել դիմագրավել Բաքվի նոր հարձակումներին, միաժամանակ հայտարարելով այն գինը, որն Ադրբեջանը ստիպված կլինի վճարել լայնածավալ մարտական գործողությունները վերսկսելու և պարտվելու դեպքում, դրա մեջ հստակորեն ներառելով առնվազն Գարդմանքի և Նախիջևանի ազատագրումը»:

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շարունակ կոպտորեն խախտում է հրադադարը՝ կրակելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա: Նախ հունիսի 1-ին թշնամու գնդակից ծնկի հատվածում վիրավորում էր ստացել Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչը՝ դաշտում աշխատելիս: Այդ դեպքի կապակցությամբ ԵԱՀԿ առաքելությունը միակողմանի արտահերթ դիտարկում կազմակերպեց տեղանքում, սակայն դրանով չբավարարվեց հակառակորդը: Հունիսի 4-ի գիշերը ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակում էր կազմակերպել Բերդավան և Չինարի գյուղերի մոտ տեղակայված հայկական հենակետերի ուղղությամբ: Տեղի էր ունեցել մարտ, որի ընթացքում հայ զինվորները հերոսաբար պաշտպանել էին իրենց սահմանը՝ ցավոք, տալով երեք զոհ և 6 վիրավոր:

Թշնամին, սակայն, այդքանով էլ չբավարարվեց և հաջորդ գիշերը նույնպես փորձեց դիվերսիոն հարձակում կազմակերպել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս անգամ, բարեբախտաբար, հայկական ուժերն ավելի զգոն էին, և թշնամու հարձակումը միանգամից տապալվում է: Ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարում է 5 զոհի և բազմաթիվ վիրավորների մասին, սակայն հայկական աղբյուրների տվյալների համաձայն՝ հակառակորդն ավելի մեծ թվով զոհ է տվել: Հայկական կողմն այս անգամ ոչ մի զոհ չի ունեցել:

Երեկ ուշ երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում իրավիճակը կրկին անհանգիստ է եղել: Տևական ժամանակ կրակոցներ են տեղացել մի քանի գյուղերի ուղղությամբ, սակայն գիշերը հանդարտվել են:

Հիշեցնենք նաև, որ այս օրերին տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է գտնվում ԱՄՆ Պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Հետաքրքրական է, որ հենց այն օրը, երբ նա գտնվում էր Հայաստանում, ադրբեջանական կողմն իրականացրել էր իր դիվերսիոն հարձակումը: Տեղեկանալով դեպքի մասին Հ.Քլինթոնն ասել է. «Ես տխրեցի վերջին զարգացումների հետ կապված: Ուժի կիրառումը չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտության խնդիրը, ուժը պետք է բացառվի...Հունիսի 6-ին ես կլինեմ Բաքվում և լուրջ հարցեր ունեմ տալու Ադրբեջանի ղեկավարին: Ես և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավատացած ենք, որ ԼՂ հարցի լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով և այդ ուղղությամբ ճանապարհ պետք է գտնվի»: Այսօր սպասվում է ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը ադրբեջանական ղեկավարության հետ:

Լրահոս
Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը. «Հրապարակ» Գործող խորհրդարանից ուզում են մաքսիմումը «քամել». «Փաստ» «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները. «Ժողովուրդ» Իշխանությանը հայհոյողներին ի՞նչ պատիժ է սպառնում. «Փաստ» ՔՊ-ականները կհավաքվեն. որն է գլխավոր հարցը. «Ժողովուրդ» Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. «Հրապարակ» Տոկիո-2020․ Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Ինչ վտանգներ կան հայհոյանքի քրեականացման տակ Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի Ադրբեջանը թաքցնում է հայ գերիների ճշգրիտ թիվը. Փաշինյան Ինչո՞ւ Թուրքիան հայտարարեց Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մասին Դեսպաններին սկսել են նշանակել երեք տարով Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել ՔՊ-ական որ պաշտոնյաներն են հարվածել հպարտ քաղաքացիների գրպանին Իրանը Թուրքիային օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն Նոր նշանակում ԱԳՆ-ում ԱԺ-ն միաձայն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը Փաշինյանը պաշտոնյաների է պարգևատրել ԵԽ–ում դատապարտել են Բաքվին Պուտինի եւ Մերկելի բանակցությունները ուղեկցվել են հայհոյանքով եւ բղավոցներով ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցում համաձայնության են եկել Բրազիլիայում ձյուն է տեղացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին ՌԴ ԱԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել Թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն զգուշությամբ են վերաբերվել Փաշինյանի նոր մտահղացմանը. Коммерсантъ Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին Ադրբեջանական զինված ուժերը կրակը ակտիվացրել են Երասխի ուղղությամբ «Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ». հրաժարվել են պատվաստվել, զրկվել են հավելավճարներից. «Իրավունք» Հերթական աղմկահարույց նախագիծն են ընդունելու. մանրամասներ. «Հրապարակ» Կառավարությունում Փաշինյանի հանձնարարականները չեն կատարում. «Ժողովուրդ» «Պատիվ ունեմ» դաշինքն այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածու է դիտարկում Տիգրան Աբրահամյանին. «Իրավունք» Կցկտուր ցուցմունքներ՝ Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով. «Ժողովուրդ» Թշնամին հենց այս վայրում կրակել է նաև Արման Թաթոյանի այցի ժամանակ Անգամ Բաբաջանյանը հրաժարվեց. «Հրապարակ» Երկրաշարժ` ՀՀ տարածքում Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 30 Պատրաստվում է հայկական բանակի կազմալուծում. փորձագետ Վարդենիսում թշնամու երկրորդ ԱԹՍ-ն է խոցվել. Աղբյուր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan