Իսպանիան փորձարկում է 4-օրյա աշխատանքային շաբաթվա արդյունավետությունը
11/04/2023 11:02
Նմանատիպ
Իսպանիայի Վալենսիա քաղաքի խորհուրդը մեկ ամսով փորձարկում է չորսօրյա աշխատանքային շաբաթի ներդրման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Antena 3 հեռուստաալիքը։
Ծրագիրը կազմակերպվել է այն պատճառով, որ պետական տոները համընկել են այս ամսվա երեք երկուշաբթի օրերի հետ, իսկ հունվարի տոներից մեկը տեղափոխվել է ապրիլ։
Ակնկալվում է, որ այս փորձարկման արդյունքները կներկայացվեն հուլիսին քաղաքային խորհրդի Լաս Նավես ինովացիոն կենտրոնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում