ՖԻՖԱ-ն թույլ չի տվել Ռոսբերգին ԱԱ գավաթի պատկերով սաղավարտ կրել (լուսանկար)
Նմանատիպ
ՖԻՖԱ-ն արգելել է «Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգին Հոքենհայմում հանդես գալ այնպիսի սաղավարտով, որի վրա պատկերված կլինի Աշխարհի առաջնության գավաթը:
Նա ցանկանում էր այդպես անել Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պատվին, որը վերջերս աշխարհի չեմպիոն է դարձել:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ բրենդերի պատկերներ ունեցող սաղավարտի վրա հայտնվի աշխարհի չեմպիոնի գավաթի պատկերը, քանի որ դա կխախտի մեր կոմերցիոն գործընկերների իրավունքները: ՖԻՖԱ-ն գնահատում է Ռոսբերգի՝ Գերմանիայի հավաքականին շնորհավորելու ցանկությունը, և քննարկել ենք այս հարցը Ռոսբերգի թիմի հետ լուծում գտնելու համար, սակայն չենք կարող թույլ տալ, որ ՖԻՖԱ-ի մտավոր սեփականությունը հայտնվի կոմերցիոն կոնտեքստում»,-մեջբերում է «Sportsmole.co.uk»-ը:
Ռոբերգը պետք է հանդես գար՝ կրելով հետևյալ տեսքով սաղավարտը.
Հետևեք մեզ նաև Telegram-ում