Տեղի ունեցավ Հայաստանի Գավաթի խաղարկության վիճակահանությունը
22/08/2014 11:33
Նմանատիպ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացավ Հայաստանի Գավաթի` 2014–15թթ. խաղարկության վիճակահանությունը։
Նախորդ առաջնությունում առաջին 4 տեղերը զբաղեցրած թիմերը` «Բանանցը», «Շիրակը», «Միկան» և «Արարատը» խաղացանկում նախապես հայտնվել էին տարբեր կողմերում, քանի որ քառորդ եզրափակիչ փուլում այս թիմերը չեն կարող հանդիպել:
Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում կմրցեն հետևյալ զույգերը`
- «Բանանց» – «Ուլիս»
- «Միկա» – «Գանձասար»
- «Շիրակ» – «Փյունիկ»
- «Արարատ» – «Ալաշկերտ»
Հավելենք` քառորդ եզրափակչի խաղերը կկայանան սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, կիսաեզրափակիչները` մարտ-ապրիլ, իսկ եզրափակիչ խաղը տեղի կունենա 2015 թվականի մայիսի 6-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում