Պերեսը պաշտպանում է Ռոնալդուին, վերջինս տխրում է Մեսսիի պատճառով (ծաղրանկար)
28/09/2014 23:28
Նմանատիպ
Ծաղրանկարիչ Օմար Մոմանին պատկերել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող րիշտիանու Ռոնալդուի շուրջ ծավալվող իրադարձությունները։
Պորտուգալացի հարձակվողին Պրիմերայի 6-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ հանդիպման ժամանակ անակնկալ կոչ արեցին նրա նախկին ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները։ Նրանց վարձած ինքնաթիռը, որին ամրացված էր Ռոնալդուին ուղղված «Տու՛ն արի, Ռոնալդու՛» գրությամբ պաստառ, թռավ Էլ Մադրիգալ մարզադաշտի վրայով:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին էլ «Գրանադայի» դեմ խաղում խփեց իր կարիերայի 400-րդ գոլը, որը, ծաղրանկարչի պատկերացմամբ, տխրեցրել է Ռոնալլդուին։
Ծաղրանկարում ««Ռեալի» նախագահ Ֆլորենտիո Պերեսը հակաօդային պաշտպանություն է կիրառում ընդդեմ «Յունայթեդի» և Մեսսիի ինքնաթիռների։
Հետևեք մեզ նաև Telegram-ում