Մեսսին գերազանցում է Ռոնալդուի ցուցանիշը
01/10/2014 10:25
Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի` «ՊՍԺ»-ի դեմ խաղում մեկ գոլ խփեց:
Այդ գնդակն արգենտինացու համար 68-րդն էր ՉԼ-ում: Այս ցուցանիշով Մեսսին առաջ անցավ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի պատմության լավագույն ռմբարկուն «Ռեալի» նախկին ավագ Ռաուլն է: Նրա անվան դիմաց 71 գնդակ կա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում