«Չելսին» և «Բեշիկթաշն» այսուհետ գործընկերներ են
16/10/2014 10:50
Նմանատիպ
«Չելսին» համագործակցության պայմանագիր է կնքել «Բեշիկթաշի» հետ:
«The Telegraph»-ը հայտնում է, որ պայմանագիրը թուրքական ակումբին թույլ կտա վարձակալել Լոնդոնի ակումբի ֆուտբոլիստներին:
Պայմանագիրը նաև ենթադրում է ակումբների ակադեմիաների սերտ համագործակցություն: «Չելսին» ու «Բեշիկթաշը» սկաուտական համատեղ ծրագրեր ևս կանցկացնեն:
Նշենք, որ հիմա «Չելսիի» 26 ֆուտբոլիստ վարձակալման հիմունքներով հանդես է գալիս այլ ակումբներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում