Yerevan
15
+16°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Ցույց ՀՀ կառավարության շենքի մոտ

Ցույց ՀՀ կառավարության շենքի մոտ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ։ Այնուհետև Ստեփանակերտի երկնքում նկատվել են նաև ԱԹՍ-ներ։ Ժամը 13։00-ից սկսած ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել է քաղաքացիական բնակավայրերի շրջակայքը, այդ թվում` Ստեփանակերտը։

ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության սահմաններում իրավիճակը կայուն է։

Սակայն, ավելի ուշ, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով մտահոգ մարդիկ սկսել են հավաքվել ՀՀ կառավարության շենքի մոտ։ Քաղաքացիները պահանջում են իրական քայլեր Արցախը փրկելու և Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։

Այս պահին ցուցարարները փակել են Երևանի Տիգրան Մեծ պողոտան և Հանրապետության հրապարակը։ Ցուցարարների թիվը շարունակում է մեծանալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում