Ձերբակալվել է 16 անձ

Ձերբակալվել է 16 անձ

Երեկ ՀՀ կառավարության շենքի և ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացնող անձանցից 16-ը բերման են ենթարկվել։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«ՀՀ կառավարության շենքի մոտից բերվել է 11 անձ, իսկ ՌԴ դեսպանատան մոտից` 5 անձ»,- ասել է նա։

Գաբրիելյանի խոսքով` քաղաքացիները բերվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված արարքների համար։

«Թե նրանից քանիսն է ազատ արձակվել և քանիսն է քրեական վարույթի շրջանակում մնում բերված, այս պահին չեմ կարող ասել»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում