Այլևս չի կարելի անտեսել անմեղ մարդկանց տանջանքներն ու մահերը․ Յուրա Մովսիսյան

Այլևս չի կարելի անտեսել անմեղ մարդկանց տանջանքներն ու մահերը․ Յուրա Մովսիսյան

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանությունը դադարեցնելու համար։

«Մեր ազգի դեմ անդադար հարձակումների, հաճախ ցեղասպանության դրսևորումներով սարսափի ֆոնին պետք է ձայն բարձրացնել ու խնդրել աշխարհին բացել աչքերը այս ծանրագույն հումանիտար ճգնաժամի առաջ։ Այլևս չի կարելի անտեսել անմեղ մարդկանց տանջանքներն ու մահերը։

Բոլոր պետությունների բարոյական պարտքն է միավորվել ու ձեռնարկել անհապաղ վճռական միջոցներ, որպեսզի վերջ տրվեն գազանություններին և օգնություն հատկացվի տուժածներին։

Մեր ընդհանուր մարդկայնությունը պահանջում է լինել համերաշխ ցեղասպանության դեմ, հանդես գալ արդարության և խոցելի խմբերին պաշտպանելու դիրքերից ու աշխատենք, որ այսպիսի սարսափելի իրադարձություններըերբեք չշարունակվեն։

Բավական է»,- Facebook-ում գրել է Յուրա Մովսիսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում